Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Երիտասարդականը ոչ-ոքի խաղաց

Երիտասարդականը  ոչ-ոքի խաղաց
27.03.2015 | 00:03

Մարտի 25-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ընկերական հանդիպում են ունեցել Հայաստանի ու Լատվիայի մինչև 21 տարեկանների ընտրանիները: Դարպասը գրավելու առումով ավելի արդյունավետ են եղել հյուրերը, ովքեր երկու անգամ գրավել են տանտերերի դարպասը` ի պատասխան մերոնց մեկի: Երկրորդ խաղակեսում մեր տղաներին հաջողվել է վերականգնել հաշվի հավասարակշռությունը, ինչն էլ մինչև խաղավարտ մնացել է անփոփոխ: Մեր տղաներից գոլերի հեղինակ են դարձել Արտյոմ Սիմոնյանն ու Արթուր Միրանյանը: Ի դեպ, երկու գոլն էլ եղել է տուգանայինի խաղարկման արդյունք: Հիշեցնենք, որ գոլերի հեղինակ մեր տղաները ներկայացնում են շվեյցարական «Ցյուրիխ» և մակեդոնական «Վարդար» ակումբները: Մեր մյուս լեգեոները հունական «Կալիտեան» ներկայացնող Դավիթ Գիզգիզյանն է, ով նույնպես մասնակցել է լատվիացիների հետ խաղին:
Ավելացնենք, որ մեր ընտրանին նախապատրաստվում է «Եվրո-2017»-ի ընտրական փուլին, որը մեկնարկում է այս տարվա հունիսին: Խմբայինում Հայաստանի մրցակիցներն են լինելու Ռումինիայի, Դանիայի, ՈՒելսի, Բուլղարիայի և Լյուքսեմբուրգի ընտրանիները: Հունիսի 16-ին կայանալու է առաջին խաղը: Մերոնք հյուրընկալելու են Ռումինիայի հավաքականին:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ